Tert.am-ը գրում է.
Լեգենդար Nirvana խմբի վոկալիստ Կուրտ Քոբեյնի մանկության տունը վաճառքի է հանվել, հաղորդում է Associated Press-ը:
Ամերիկյան Սիեթլ քաղաքից հարավ-արևմուտք գտնվող մեկհարկանի տունը վաճառքի է հանել Քոբեյնի մայրը՝ Վենդի ՕՔոնորը: Տան վաճառքին նպաստելու համար ընտանիքը ներկայացրել է նաև իրենց տաղանդավոր զավակի՝ տանն արված մանկական լուսանկարները:
Տունը, որը վերջին անգամ գնահատվել էր 67.000 դոլար, այժմ վաճառքի է հանվել 500.000 դոլարով: Տան մոտակայքում՝ գետի մոտ, գտնվում է Քոբեյնի հիշատակին նվիրված այգին: Ընտանիքի անդամները նշել են, որ կցանկանային, որպեսզի գնորդի հետ միասին տունը վերածեին թանգարանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/25/Kurt-house/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել