Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն ինստագրամյան էջի սթորի բաժնում տատիկի հետ լուսանկար ու տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.

«Այնքան ուրախ եմ, որ վերջին տարիներին ինքը ներկա էր բոլոր ուրախ, անմոռանալի պահերին: Պրեմիերայիս օրը հպարտությունը տեսնեիք:

Դեկտեմբերի 1-ին տատիկիս ստել էի ու ասել, որ տատիկների օրն է, ծաղիկներ էի նվիրել, թե չէ կասեր՝ փողերս աջ ու ձախ մի ծախսիր:

Հուզվել էր, լացում էր տատս: Երջանիկ եմ, որ մահից օրեր առաջ երջանկացրել էի իրեն:

Այնքան կուզեի այսօր էլ, ծնունդի առթիվ նորից ծաղիկներ տանեի, նորից հուզվեր, նորից ասեր՝ դու իմ հպարտությունն ես, բայց այդքան ծախս մի արա:

Ծնունդդ շնորհավոր, տատիկս, իմ սեր, իմ ուժ, ինձ թևեր տվող: Իր ներկայությունը մեր կյանքում ձևավորել է այն, ինչ այսօր կանք»,- գրել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել