1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Twitter-ին բաժանորդագրվել են ավելի քան 19 մլն կեղծ օգտատերեր՝ գրում է The Daily Mail-ը:
Օբամայի Twitter-ն ամենահայտնիներից է համաշխարհային ցանցում ու ամենաազդեցիկը՝ ամերիկացի քաղաքական գործիչների շրջանում. նրա բաժանորդների թիվը հասնում է 36 մլն-ի:
Ինչպես ցույց է տվել StatusPeople.com ընկերության հետազոտությունը, Օբամայի Twitter-ին բաժանորդագրված այցելուների միայն 20%-ն է իրական, որոնք ցանցի ակտիվ օգտատերեր են, 53%-ը ամբողջովին կեղծ է:
Հետազոտության մեջ ներկայացած են նաև այլ քաղաքական օգտահաշիվների տվյալներ: Այսպես. Սպիտակ տան բաժանորդների 37%-ը կեղծ է, և միայն մեկ քառորդն է ակտիվ օգտատեր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_217116.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել