Հունվարի 10-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ-ից։
Արարատի, Արտաշատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել