Բարաք Օբաման ՄԱԿ-ի ամբիոնից շարունակել է բացառիկության մասին Պուտինի հետ հեռակա բանավեճըPanorama.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, նախօրեին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, շարունակել է ամերիկացիների բացառիկության մասին հեռակա բանավեճը, որը բարձրացվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից «The New Tork Times» պարբերականում տպված հոդվածում:

«ԲիԲիՍի»-ի փոխանցմամբ, Օբաման իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է. 

«Ոմանք կարող են չհամաձայնվել, սակայն ես հավատում եմ, որ Ամերիկան բացառիկ է», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը և հիմնավորել, թե իր երկրի բացառիկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն մտահոգվում է ոչ միայն սեփական, այլև բոլորի շահերով: ԸՆդ որում, Օբաման հասկացրել է, թե ԱՄՆ-ն առաջին տեղում է դիտարկում իր շահերը, մասնավորապես, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

«ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել իր հզորության ողջ բաղկացուցիչները, ներառյալ ռազմական ուժը, որպեսզի ապահովի իր սկզբունքային շահերը տարածաշրջանում», - հավելել է նախագահը:

Հիշեցնենք, ամերիկացիների բացառիկության մասին քննադատությամբ էր հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` սեպտեմբերի 12-ին «The New Tork Times» պարբերականում տպված հոդվածում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել