Լոս Անջելես քաղաքում բռնկված խոշոր հրդեհից այրվել է նաեւ ԱՄՆ-ի «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը: Այս մասին հայտնում է «Արեւելք»-ը:
Վնասի չափը չի նշվում, սակայն «Արեւելք»-ի ԱՄՆ-ի աղբյուրը տեղեկացնում է, որ դպրոցը գտնվում է Ալթադենայում՝ բլուրի վրա եւ շատ մոտ է եղել կրակին, ենթադրվում է, որ այն մեծաչափ վնասվել է:
«Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի մասնավոր դպրոց է, հիմնվել է 1980 թվականին, համայնքի մի խումբ հավատացյալ գործիչների նախաձեռնությամբ։ Ունի մանկապարտեզ եւ միջին բաժին։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, պատմություն, կրոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել