Emedia.am-ը գրում է.

Սեպտեմբերի 25-ին ցերեկային ժամերին կդիտվի ամպամածության ավելացում, հանրապետության հյուսիսային կեսում առայժմ հնարավոր են կարճատև անձրևներ:

Այլ շրջաններում կդիտվի առանց էական տեղումների, մեծ մասամբ արևոտ եղանակ: 
Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավային շրջաններում ցերեկը մի փոքր կբարձրանա, առաջիկայում տաքացումը շարունակական կլինի:


Երևանում կեսօրից հետո փոփոխական ամպամածությամբ եղանակ է սպասվում, էական տեղումներ չեն սպասվում: Հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Գիշերը +6+8, ցերեկը +22+24, երեկոյան +17+19:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել