Օհայո համալսարանը սահմանել է. Եթե անձի մոտ 50 տարեկանից հետո մարմնի քաշ է ավելացել, եւ այդ ցուցանիշները մնում են կայուն , նա լրիվ շանսերը ունի առաջիկա 16 տարիների ընթացքում պահպանել կյանքը, գրում է The Daily Mail -ը: Այդպիսով , քաշի պահպանումը , որպես այդպիսին , շատ կարեւոր է: Հատկապես վտանգի մեջ են մարդիկ, ովքեր քաշի ավելացում ունեն, եւ շարունակում են քաշ ձեռք բերել:

Փորձագետները ուսումնասիրել են մոտ 10,000 մարդկանց ` 1992 եւ 2009 թթ. միջեւ ( հարցումն անցկացվել է երկու տարին մեկ) , գնահատելով նրանց մարմնի զանգվածի ցուցանիշը: Հայտնաբերվեց, որ 51 տարեկանից հետո մահվան դեպքերի 7,2% - ը, քաշային ավելացում ձեռք բերող խմբի գեր մարդկանց հետ է կապված: Այսպիսով, կարելի է կանխատեսել մահացությունը , ուսումնասիրելով քաշի տատանումները ավագ տարիքային խմբերում:


Գիտնականները մասնակիցներին բաժանեցին խմբերի ըստ մարմնի զանգվածի ինդեքսի, որն ամրագրվել էր ամենասկզբում , եւ քաշի փոփոխությունները շուրջ 17 տարիների ընթացքում: Ամենաքիչ մահվան ռիսկը 25-29.9 ինդեքս ունեցող խմբի մարդկանց մոտ է , որոնք պահպանել են քաշը: Նրանց հաջորդում է 30-34,9 ցուցանիշով մարդկանց խումբը , որոնք "ավելորդ քաշ" կատեգորիայից տեղափոխվել են " ճարպակալում " :

Երրորդ տեղում տեղաբաշխվել է ի սկզբանե նորմալ քաշի, բայց հետո աստիճանաբար քաշ ձեռք բերած մարդիկ: Եվ վերջին տեղում ` առաջին տեսակի ճարպակալումով անձիք , որոնք հետագայում էլ ավելի են գիրանում: Հատկանշական է. Նրանց վիճակագրականապես մոտենում են նորմալ քաշի մի մարդկանց խումբ, բայց որոնց քաշը հետո սկսել է նվազել ( քաշի կորուստը հաճախ կապված է լուրջ հիվանդությունների հետ ), եւ առավել խիստ գիրության ( ինդեքս 35 եւ բարձր) խմբի մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել