Emedia.am-ը գրում է.
Սիլվիո Բերլուսկոնիի երիտասարդ ընտրյալը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել գրավել քաղաքական գործչի սիրտը: 28-ամյա Ֆրանչեսկա Պասկալեն դարձել է Vanity Fair ամսագրի նոր համարի հերոսուհին:
Այսօր համարը դուրս կգա վաճառքի, որտեղ նա կլինի Բերլուսկոնիի ընկերակցությամբ վերջինիս` Արկորի ամառանոցում կատարված ֆոտոսեսիայի ժամանակ: Երիտասարդ կինն ավելի քան կես տարի է` համարվում է քաղաքական գործչի հարսնացուն: Վերջինս սեպտեմբերի 29-ին կդառնա 77 տարեկան:
Բերլուսկոնին Ֆրանչեսկային ներկայացրել է լայն հասարակությանը մինչ փետրվարյան ընտրությունները, դրանից հետո վերջինս ոչ մեկ ագամ է հայտնվել հանրության առաջ նրա հետ միասին: Գործչի վկայությամբ` Ֆրանչեսկան կարողացել է վերադարձնել նրան ուրախությունն ու իրական սիրո նկատմամբ հավատը:
Ֆրանչեսկայի խոսքերով` իր մայրիկը ևս հիացած է դստեր ընտրյալով, բայց անհանգստացած է միայն տարիքային հսկայական տարբերության կապացությամբ: