Նկարեցի մի մեծ արև,կապույտ երկինք, կանաչտերև, մի աղավնիճերմա~կ-ճերմակ, մի քարետուն, մի կանաչ բակ,հետո` քույրիկ, մի լավմայրիկ, մի լավ հայրիկ, Իսկվերջում էլ` մի քաջ զինվոր,որ պահպանի այդ բոլորըգիշեր ու զօր: Այսպիսինն էր մի փոքրիկաղջնակի այսօրվաբանաստեղծությունն, որիշնորհիվ Նա նոր դպրոցումգերազանց գնահատական ստացավ «Մայրենի»-ից: Ութնամյա Անուշիկն այժմ իր երկվօրյակ քրոջ հետ միասին բնակվում է Երևանիերեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերոթիկում, իսկբանաստեղծությունն իրենց համար լոկ խոսքեր չեն, այլ վաղեմի երազանք, որիիրականացմանը սպասում են ամեն օր: Այստեղ գտնվում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները: Անուշիկի քույրիկը կաշկանդվեց, չցանկացավ լուսանկարվել մեզ հետ և թաքնվեց,բայց Անուշիկը կիսվեց մեզ հետ իր գաղտնիքով: Պարզվեց` օրեր առաջ նրանքերկուսն էլ գերազանց գնահատական` 8 են ստացել նաև «Բարի լույս մայրիկ»առաջադրանքի համար…: Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլոր քաղաքացիներն էլ օգնեն այսպիսիհաստատություններում գտնվող երեխաներին, և փորձեն ինչ-որ կերպուրախացնել նրանց, քանզի նրանք այստեղ զրկված են ծնողականհոգատարությունից, խնամիքից և սիրուց: Սա «Եմ-Դե» ոսկյա իրերիհամակարգչային դիզայներական ընկերության անդամների ուղերձն է հայհասարակությանը: Հարությունյան Հայկը մեկն է այս կազմակերպության այն 10 տղաներից, ովքերայսօր որոշեցին իրենց բարեգործության շնորհիվ թեթևացնել գիշերօթիկի հոգսերը,և մի քիչ էլ զվարճացնել փոքրիկներին: Մեզ հետ զրույցում Հայկը խոստովանեց, որ նմանատիպ ինչ-որ գիշերօթիկ, կամ այլհաստատություն այցելելու միտքը վաղուց էր առաջացել ընկերների մոտ, սակայնանընդհատ ի հայտ էին գալիս որոշակի խոսընդոտներ, որոնք հետաձգում էիննպատակի իրականացումը: Հերթական հետաքգման պատճառն հանդիսացել էրՀայկի Ամուսնությունը, սակայն որը նաև ևս մեկ առիթ դարձակ ընկերների համար,որպեսզի իրենց հաջողություններով ստացված բարիքն և իրենց որախությունըկիսեն նաև մյուսների հետ: Երիտասարդ մասնագետներն այդ հարցով դիմեցին Տեր Հակոբ քահանաԽաչատրյանին, ով իր աջակցությամբ և օրհնությամբ նրանց ուղղորդեց թիվ 2գիշերօթիկ: Տնօրինության հետ խոսակցությունից պարզ դարձավ, որհաստատությունն ունի «Դի-Վի-Դի» խաղարկիչների և տաքացուիչ-վառարանիկարիք: Այսօր կեսօրին` անհրաժեշտ տեխնիկայով, ինչպես նաև բազմապիսիկոնֆետներով «զինված» տղաները «Հավատամք» կենտրոնի անդամների հետմիասին ուղևորվեցին գիշերօթիկ:
 
Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել