Tert.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի նահանգապետ (ԱՄՆ) Ջերի Բրաունը ստորագրել է օրենք, որն ապահովում է հայտնի մարդկանց երեխաների կյանքի գաղտնիությունը, գրում է Los Angeles Times-ը:

Օրենքի համաձայն՝ օրինախախտում կհամարվի երեխային լուսանկարելու կամ տեսաձայնագրելու ցանկացած փորձ, եթե դա արվում է այն պատճառով, որ երեխայի ծնողը հայտնի անձնավորություն է կամ պետական պաշտոնյա:

«Երեխաները չպետք է տաբլոիդների համար աղբյուր լինեն և ոչ էլ շարունակական հետապնդումների թիրախ: Նոր օրենքը երեխաներին, անկախ նրանից, թե ովքեր են նրանց ծնողները, կպաշտպանի հետապնդող լրագրողներից, ովքեր ծայրահեղությունների են գնում գումար աշխատելու համար»,- ասել է օրենքի հեղինակ, սենատոր Քևին դե Լեոնը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել