Emedia.am-ը գրում է.
Սիրիան ամբողջ ծավալով կատարել է իր պարտավորությունները, որոնք ներկայացվել են Քիմիական զենքի արգելիչ կազմակերպության (ՔԶԱԿ) կողմից: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Նյու-Յորքում գտնվող դիվանագիտական աղբյուրին:
«Սիրիան ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները ու փոխանցել բոլոր տվյալները ՔԶԱԿ: Մեր տվյալներով` ոչ մի բացասական արձագանք չի եղել, ոչ մի նախանաշան չկա, որ ՔԶԱԿ-ն ինչ-որ բանով բավարարված չէ»,- ասել է աղբյուրը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևը սիրիական քիմիական զենքի կապակցությամբ կընդունվի ՔԶԱԿ-ի որոշման հիման վրա:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=44889/sirian+amboxjutyamb+katarel+e+ir+partavorutyunery+gzak-i+arjev
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել