Կարծում եմ` որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ առաջիկայում էլ այս իշխանությունն իր ցանկացած զիջում ժողովրդին ներկայացնելու է որպես «պետական սահմանի ամրապնդում», «ինքնիշխանության վերականգնում» կամ «խաղաղության օրակարգի սահմանում»:
Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական նահանջի երգը երգելիս դա անելու են առանձնահատուկ հպարտությամբ ու լկտիությամբ:
Որևէ մեկն այլևս չի կասկածում, որ սրանք հերթական զիջումն անելիս խմբագրելու են երկրի քարտեզն ու խրոխտ հայտարարելու, որ դա իրենց անձնական հաղթանակն է, եթե նույնիսկ այդ քարտեզում միայն Երևանը մնա:
Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը սպասարկում է մի շահ, որն ակնհայտորեն հայ ժողովրդինը չէ:
Որևէ մեկը մեր երկրում այլևս չի կասկածում (ոմանք դեռևս լուռ), որ փաշինյանական իշխանությունը լիակատար ձախողվել է և Հայաստանի անվտանգությունն ու դիմադրողականությունն ապահովելու մտադրություն չունի:
Հայաստանի գոյությունն ու փաշինյանական իշխանությունը հականիշներ են և քանի սրանք կան, մեր ինքնությունը, արժեհամակարգն ու պետականությունը վտանգված է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02iudRQerCtgsDFkiCPsK9T1ZtYWLc9VmiB9WzYJk8XvxrvbDApcNpbsr2j3MseVjcl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել