Բաղադրությունը՝

1 անանաս, կտրատեք օղակաձև 1,2-1,5սմ հաստությամբ (կենտրոնի հատվածը հանեք)

Ալյուր – ¾բաժակ

Փխրեցուցիչ – ½ թեյի գդալ

Սոդա – ¼ թեյի գդալ

Մի պտղունց աղ

1 ձու

Վանիլին – ½թեյի գդալ

Հալեցրած կարագ

Կաթ – 1 բաժակ

Պատրաստման եղանակը՝

1. Միջին ուժգնության կրակի վրա տաքացրեք թավան: Բոլոր բաղադրիչները խառնեք իրար, որպեսզի ստանաք խմորը:

2. Ամեն մի անանասի օղակ ընկղմեք խմորի մեջ, այնուհետև երկու կողմից, կարագով թավայի մեջ տապակեք:

3. Մատուցեք տաք վիճակում, մեղրի և անանասի կտորների հետ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել