1in.am-ը գրում է.

Զիմբաբվեի իշխանությունները հետաքննում են երկրի խոշորագույն «Հվանգե» ազգային պարկում կալիումի ցիանիդով փղերի զանգվածային մահացու թունավորման դեպքը: Այդ ազգային պարկում ապրում է Զիմբաբվեում փղերի ամենամեծ պոպուլյացիան: Ներկայում հայտնի է 81 սատկած փղի մասին: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Համաձայն վերջին տվյալների՝ թունավոր նյութը, որը կիրառվում է ոսկու արդյունաբերության մեջ, հայտնաբերվել է սատկած փղերի արոտավայրերում: Ավելի վաղ հաղորդվել էր ջրի թունավորման մասին: Գործով ձերբակալվել է 9 ենթադրյալ որսագող:

Փղերին սատկացնում են փղոսկրերի համար, որոնք թանկ են գնահատվում ասիական սև շուկաներում: Սա փղերի զանգվածային սպանության առաջին նման դեպքը չէ: Սեպտեմբերի սկզբին Զիմբաբվեում 5 մարդ էր ձերբակալվել՝ նույն պարկում կալիումի ցիանիդով ավելի քան 40 փղի թունավորելու կասկածանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել