«Կա երկրների մի խումբ, որը ստեղծում է նոութբուքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ, դրանց հետ կապված ծրագրեր, մրցունակ ավտոմեքենաներ, մի խոսքով՝ առաջադեմ տեխնոլոգիաներ։ Կա մի երկիր, որն առայժմ ունի նավթ և գազ, ինչպես նաև ստեղծում է տանկեր, «Սմերչեր», «Տոպոլներ» և այլն։ Առաջին դեպքում բարձր է գնահատվում ստեղծագործական ազատությունը, երկրորդ դեպքում՝ երկրի ղեկավարը, որն իսկապես հայրենասեր մարդ է, փորձում է տեխնոլոգիաների բացակայությունը փոխարինել ազգային գաղափարով՝ վերագրելով իր երկրին ինչ-որ հատուկ առաքելություն։ Միայն թե պարզ չէ՝ արդյոք մեծապետական գաղափարները կարո՞ղ են փոխարինել իրական առաջընթացին, ինչպես ասուճ էր 0’Հենրիի հերոսներից ճեկը՝ ավազը չի կարող հաջողությաճբ փոխարինել վարսակին։
Մենք գերադասում ենք երկրորդ տարբերակը, որովհետև «պարզվեց», որ տանկերը մեզ ավելի շատ են պետք։ Դա, իհարկե, տհաճ իրողություն է, բայց պետք չէ հուսահատվել, հայտարարել, որ դա աշխարհի վերջն է, որ մենբ պետք է հրաժեշտ տանք անկախությանը։ Կյանքը շարունակվում է։