1in.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռուհանին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ճանաչել է Հոլոքոստի փաստը, որը կասկածի տակ էր դրել նրա նախորդը՝ Մահմուդ Ահմադինեժադը:
«Նա հայտարարել է, որ ճանաչել է Հոլոքոստը՝ հրեաների դեմ նացիստների մեծագույն հանցագործությունը: Նա դատապարտել է դա, ինչպես նաև ցեղասպանության այլ փաստեր»,- Facebook-ի իր էջում գրում է CNN-ի թղթակիցը, ով Ռուհանիից հարցազրույց էր վերցրել երեքշաբթի:
Ահմադինեժադն իր կառավարման տարիներին բազմիցս կասկածի էր ենթարկել Հոլոքոստի փաստը, ինչպես նաև կանխատեսել քաղաքական քարտեզից Իսրայելի անհետացում: Նման հայտարարությունները խստորեն դատապարտվել են միջազգային հանրության կողմից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_iran_217061.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել