«Ժողովուրդ»-ը գրում է.
Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է բավական անտրամադիր ու մտահոգ։ Դիվանագիտական աղբյուրներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Պուտինը նստաշրջանի մասնակիցներին ասել է, թե ՀԱՊԿ անդամ երկրների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես չլուծված հակամարտություններն ու ռազմական գործողությունները գնալով մտահոգիչ են դառնում։
Նա ակնարկել Է, որ այդ իրավիճակը պահանջում Է նորանոր ֆինանսական ռեսուրսներ, ինչը լուրջ բեռ Է դարձել նաև Ռուսաստանի Դաշնության համար։ Այս ֆոնին բավական ուշագրավ էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլուկաևի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ում տնտեսապես նման ոչ բարենպաստ վիճակ 2008թ. առ այսօր չի եղել։ Ասել Է թե՝ ՌԴ-ում Էլ փող չկա։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: