Վերջերս մի վտանգավոր տենդենց եմ նկատում... Ինչ որ շատ են չհաջողված մահափորձերը ու ամենահետաքրքիրը, որ մահափորձից «պրծածները» անմիջապես պարզվում է կամ ինչ որ քաղաքական կարյերա են պլանավորել սկսել, կամ էլ քաղաքական կարյերայի անկում են ապրել և «տեսեք ես ինչ կարևոր եմ, ինձ ուզում են խփեն» դեվիզը դրոշակ դարձրած փորզում են դառնալ «հայտնի հերոս»: Ավելի «համեստները» իրենց սև ՓՌ-ը սկսում են «բռնեք ինձ բաժին տարեք...» սկզբունքով, իսկ ամենավախկոտները ֆեսբուքով`«ինձ հետևում են...» կամ «ինձ ահաբեկում են սպառնում են...» ստատուսներ տարածելով: բոլոր վերը նշվածներին կուզեմ առաջարկել կարդան «Գելը» պատմվածքը, երբ մեկը միշտ սուտ գե՜լը-գե՜լը կանչելով մարդկանց խաբում է ու երբ գելը մի օր իրոք հարձակվում է վրան էլ ոչ ոք նրա կանչերին չի արձագանքում` գելն էլ ուտում էդ սուտլիկին կշտանում է... Նայեք էդ օրը չընկնեք...Կամ սա է կամ էլ իրոք մարդիկ էնքան են ժլատացել, որ մարդասպանների փոխարեն դեբիլների են վարձում որ էժան նստի :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել