Operativ.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ին, ժամը 22.18-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 54-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևան­քով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները և «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել