Doctors.am-ը գրում է.
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահանալու ռիսկը կախված է այն ժամանակից, որը մարդն անց է կացնում հեռուստացույցի առջև: Այս եզրահանգման է եկել հետազոտողների մի խումբ:
Գիտնականներն օգտագործել են մի քանի տարի տևած հետազոտության տվյալները: Այդ ամբողջ ընթացքում նրանք հետևել են կամավորների առողջական վիճակին:
Հետազոտողները գնահատում էին կամավորների տարիքը, սեռը, քաշը, ինչպես նաև ֆիզիկական բեռնվածության մակարդակը: Այս գործոնները հաշվի առնելով` գիտնականները պարզեցին, որ օրվա մեջ մեկ ժամ ավել հեռուստացույցի առաջ անցկացնելը 18 տոկոսով մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
Ի տարբերություն այն մասնակիցների, ովքեր հեռուստացույցի առջև անց էին կացնում 2 ժամ՝ օրվա մեջ 4 ժամ հետուստացույց դիտողների վաղ մահանալու հավանականությունը 50 տոկոսով ավելի էր: Դրա հետ մեկտեղ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահանալու հավանականությունը հասնում էր 80 տոկոսի:
Ըստ գիտնականների՝ առողջությանը վնաս հասցնող կարևոր գործոն է հանդիսանում նաև նստած դիրքը, քանզի մեծ մասամբ հեռուստացույց դիտում են այդ դիրքով: