Esem.am-ը գրում է.
Վերջերս դերասան Խորեն Լևոնյանի հետ ամուսնացած դերասանուհի Լիկա Մեսրոպյանի` մոտ 3 տարի առաջ թատրոնից հեռանալու և առաջին անգամ հեռուստասերիալում նկարահանվելու մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Դերասանուհին մեզ հետ զրույցում նշել էր, որ եթե չհավանի իր խաղը կինոյում, այլևս երբեք հանդես չի գա ֆիլմերում:

ESem.am-ը Լիկայի հետ զրուցեց առաջիկա ծրագրերի մասին և պարզեց, որ դերասանուհին չի հավանել իր խաղը ֆիլմում: «Ինչպես նշել էի, եթե խաղս չհավանեմ, չեմ նկարահանվի: Որոշել եմ առժամանակ հանդես չգալ սերիալներում, քանի որ ինքս ինձ շատ քննադատեցի, դժգոհ եմ ինձնից: Դժգոհությունս պայմանավորված էր նախապես քիչ աշխատելով: Հասկացա, որ հետ էի մնացել այդ արվեստից, քանի որ մոտ 3 տարի չէի խաղացել: Կարծում եմ` միանգամից արվեստին վերադառնալը սխալ էր: Ես գոնե պետք է հոգեբանորեն պատրաստվեի այդ կերպարի մեջ մտնելու համար: Բախտս բերեց, որ դերը փոքրիկ էր: Հետագայում մեծ սիրով կաշխատեմ հետաքրքիր, լավ, տաղանդավոր ռեժիսորի հետ, քանի որ նրանից շատ բան է կախված»,- ասաց Լիկան և ծիծաղելով հավելեց, որ շատ խիստ ինքնաքննադատ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ