Aravot.am-ը գրում է․

9 տարեկան մի երեխայի մանկապարտեզի պահակի ձեռքերից փրկել են քաղաքացիները: Այս մասին Aravot.am-ին պատմեց ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը:

«Տվյալ մանկապարտեզի մի թեւը չի գործում այս պահին, թե վերանորոգում է, թե վառված է, տեղյակ չեմ: Բայց տղաս այդ չգործող կորպուսի հատվածում քար է նետել, ապակի էլ չկա, որ կոտրվի: Պահակը տեսել է ու առանց զգուշացնելու, հետեւից բռնել է, դա պատմել են տղայիս ընկերները, 4-5 հոգով են եղել այդտեղ: Պահակը տղայիս ձեռքերից բարձրացրել է ու դրել քարե պարսպի վրա ու ծեծել: Գլխին է խփել, ոտքին է խփել, ոտքի վրա հետք կա: Թշի վրա կար էդ պահին հետք: Անցորդները մեքենայով անցնելիս կանգնել են, նախատել պահակին՝ մտածելով, թե պապիկն է թոռանը ծեծում:

Անցորդներն ասել են, թե չի կարելի երեխային այդպես դաստիարակել: Այս ամենն ինձ պատմել են դեպքի ականատես ինձ անծանոթ մարդիկ»: Մեր զրուցակցի պատմելով, նշված մանկապարտեզն իրենց շենքի դիմացն է գտնվում, տղայի ընկերներն են վազել իրեն տեղեկացրել որդու բռնության դեպքի մասին: Ինքն արագ հասել է մանկապարտեզ ու տեսել, որ արդեն տարածքում մարդիկ են հավաքվել, իսկ պահակն արդեն անհետացել էր.


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել