1in.am-ը գրում է.

Պարզվում է, որ ԱՄՆ նախագահը թողել է ծխելը վեց տարի առաջ և այդ ժամանակահատվածում ընդհանրապես չի ծխել: Հատկանշական է, որ նա ավելի շատ ոչ թե սեփական առողջության մասին է մտածում, այլ վախենում է ԱՄՆ առաջին տիկնոջից: 

Այս մասին Օբաման պատմել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մաին Կիաիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պաշտոնական հանդիպմանը: Նախագահը հետաքրքրվել է՝ արդյոք Մաինը վերջնականորեն ազատվե՞լ է այդ վատ սովորությունից, ինչին էլ Կիաին պատասխանելէ, որ վերջնականապես չի հաջողվել թողնել ծխելը: 

Դրանից հետո Օբաման պատմել է. «Վեց տարի է՝ ոչ մի սիգարետ չեմ ծխել, քանի որ վախենում եմ կնոջիցս»: Այսպես անկեղծ և ժպիտը դեմքին ասել է Բարաք Օբաման: Բանն այն է, որ ԱՄՆ նախագահի նախընտրական առաջին քարոզարշավի ժամանակ նրա ծխելու թեման լայնորեն քննարկվում էր: 

2009 թ. Օբաման խոստովանել էր, որ «95 տոկոսով» թողել է ծխելը, որն էլ համացանցում շատ կատակների առիթ էր դարձել: 

Այժմ պարզ է, թե ով է ստիպել Օբամային վերջնականապես հրաժարվել ծխելուց՝ առաջին տիկինը՝ Միշել Օբաման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել