1in.am-ը գրում է.
Ֆրանսիացի գործարարը ծրագրում է մեկուսանալ հասարակությունից՝ տեղափոխվելով Ինդոնեզիայի անմարդաբնակ կղզիներից մեկը: Նա ժամանակակից Ռոբինզոն Կրուզո կդառնա, ով աշխարհին ցույց կտա նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները:
54-ամյա ֆրանսիացի Գոտյե Թուլմոնդի խոսքերով՝ մանուկ հասակում ինքը տարված է եղել Ժյուլ Վեռնի վեպերով, այնուհետև՝ Ժակ Կուստոյի արշավների տեսագրություններով:
Գոտյեն Oddity Central ամսագրին պատմել է, որ ցանկանում է մեկուսանալ հասարակությունից, որպեսզի աշխարհին ցույց տա, թե ինչպես են արևի էներգիան և ժամանակակից տեխնոլոգիաները մարդկանց թույլ տալիս աշխատել միմյանցից հեռու՝ ընդ որում, չկորցնելով թանկարժեք ժամանակի և ոչ մի վայրկյան:
Դրանից բացի, Գոտյեն մտադիր է ինքնուրույն ղեկավարել իր ընկերությունը՝ կապի մեջ գտնվելով աշխատակիցների, մատակարարների, բանկերի և հաճախորդների հետ՝ համակարգիչների և արբանյակային հեռախոսների միջոցով:
Թուլմոնդը պնդում է, որ արևադարձային մթնոլորտը չի ազդի իր աշխատունակության վրա, և որ ինքը մտադիր է աշխատել օրական 8 ժամ:
Հոկտեմբերի 8-ին ֆրանսիացին կտեղափոխվի անմարդաբնակ կղզի, որտեղ նա 40 օր կանցկացնի:
Թուլմոնդը պատրաստվում է սնվել իր իսկ որսացած ձկներով և տեղական մրգերով: