keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Վրաերթ Երևանում․ ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնագլորով անչափահասի

visibility 2176 commentմեկնաբանել

MediaHub-ին ահազանգած քաղաքացիներից մեկը նշեց, որ Իսահակյան փողոցում ավտոբուսը վրաերթի ենթարկել մի քաղաքացու։

ՆԳՆ–ից MediaHub-ին ասացին, որ վրաերթը տեղի է ունեցել Մաշտոց–Իսահակյան խաչմերուկում, հետիոտնային անցման մոտ։ Ավտոբուսը, նախնական տեղեկություններով, վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասի։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ 

ՆԳՆ-ից հաստատեցին լուրը, հավելեցին, որ ինքնագկորի վրա եղել է երկու անչափահաս։ Երկուսն էլ տեղափոխվել են ԲԿ։

Նշենք, որ վրաերթը տեղի է ունեցել Մաշտոց–Իսահակյան խաչմերուկում, հետիոտնային անցման մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել