Tert.am-ը գրում է.

Վերջ՝ 2:0: Հայաստանի սուպերգավաթը նվաճում է չեմպիոն «Շիրակը»՝ վստահ հաղթանակ տոնելով գավաթակիր «Փյունիկ»:

89՝ Վնասվածքի պատճառով ասպարեզը թողեց Արտյոմ Միքայելյանը, իսկ նրան փոխարինեց Գեւորգ Հովհաննիսյանը:

86՝ ԳՈԼ: 2:0: Դիդյե Բորիս: Անկյունայինի իրացումից հետո, Գոռ Մանուկյանն անհաջող հեռացրեց գնդակը, որ դիպչեց Բորիսին եւ հայտնվեց դարպասում:

85՝ Կարեն Հակոբյանի փոխանցումից հետո Դեմելը մոտ տարածությունից կարող էր կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն պաշտպանը կարողացավ փակել գնդակի ճանապարհը:

82՝ Դիդյե Բորիսը դեղին քարտ ստացավ... Միայն մրցավարին է հայտնի, թե ինչու...

 

80՝ Դամե Դիոպը մեծ արագությամբ շարժվեց առաջ, սակայն նպաստավոր դիրքից շեղ հարվածեց:

77՝ Դավիթ Հակոբյանը մեն-մենակ էր դուրս գալիս դարպասապահի դեմ, սակայն նրան գցեցին... Մրցավար Զավեն Հովհաննիսյանը չհամարձակվեց կարմիր քարտ ցույց տալ «Փյունիկի» խաղացողին... Մրցավարը գտավ, որ խախտում չկա...

76՝ Մրցավարի հետ վիճելու համար դեղին քարտ ստացավ Դամե Դիոպը:

75՝ «Շիրակն» անհաջող իրացրեց վաստակած անկյունայինը:

75՝ Աշոտ Սարդարյանին փոխարինեց Գեղամ Թումբարյանը:

73՝ Դավիթ Մարիկյանը դեղին քարտ ստացավ:

72՝ Անդրանիկ Բարիկյանին փոխարինեց Կարեն Հակոբյանը:

70՝ Աշոտ Սարդարյանը տուգանայինի մատույցներից բարձր հարված կատարեց:

67՝ Դիոպը եւ Դեմելը ձախ եզրով ճեղքեցին «Փյունիկի» պաշտպանությունը, սակայն Դեմելի սուր փոխանցումից հետո պաշտպանը կարողացավ հեռացնել գնդակը:

66՝ «Շիրակի» կազմում Սերժ Դեբլեին փոխարինեց Բոտի Դեմելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել