Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Գալուստ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ որոշ ժամանակ անց Վանաձոր բժշկական կենտրոն է դիմել մեկ այլ ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արայիկ Լ.-ն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։
Դեպքի վայրում է եղել նաև այդ «Opel»-ը, որի վարորդի ինքնությունը պարզվում է։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/12/19/1275206
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել