«Իմ ու Սոֆիի կոնֆլիկտը հարթվեց, պատճառն այն էր, որ մենք մեծացանք: Երբեք ոչ մի 20 տարեկան 40 տարեկանի մտածելակերպ չի ունենում, գուցե մի քիչ ավելի քիչ իմպուլսիվ պետք էր լինել:

Բայց 20 տարեկանը նրա համար է, որ իմպուլսիվ լինի, դա է 20 տարեկանի ամբողջ խնդիրն ու առավելությունը:

Ամեն դեպքում մենք ունեցել ենք շատ երկար տարիների ընկերություն և լավ ենք ընկերություն արել իրար հետ, չնայած մի մեծ միջակայք մնաց մեր մեջ, բայց այսօր մեր հարաբերությունները շատ ջերմ են»,- «Օվկիանոսից այն կողմ» հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր և երգչուհի Սոֆի Մխեյանի վեճի մասին, պատմել է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել