Lurer.com-ը գրում է.

Սիրիայի Անտիոքի ուղղափառ եկեղեցին հապճեպ կարգով օգնություն է խնդրել իր մի քանի տասնյակ միանձնուհիների և որբ երեխաների համար, ովքեր արգելափակված են մնացել Սիրիայի Մալուլա քաղաքի կանացի մենաստանում. գրում է Agence France-Presse-ը: 

Եկեղեցու ղեկավարությունը օգնության խնդրանքով դիմել է մարդասիրական և ոչ կառավարական բոլոր կազմակերպություններին` խնդրելով սնունդ և առաջին անհրաժեշտության մթերքներ հասցնել մենաստան: Համաձայն առկա տեղեկությունների` այնտեղ խափանվել է ջրմուղ պոմպերի աշխատանքը, ինչի հետևանքով կա խմելու ջրի պակաս: Բացի այդ` մենաստանը ենթարկվում է մշտական հարձակումների, քանի որ գտնվում է կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի կրակագծում: 

Մալուլա քաղաքը, որի բնակչությունը խոսում է արամեերեն լեզվի բարբառներից մեկով, համարվում է Սիրիայում քրիստոնեական ներկայության խորհրդանիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել