Մուրմանսկի շրջանի հարավում մարդատար և բեռնատար գնացքի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին պարզաբանել են շտապօգնության ծառայությունները, կինը մահացել է ուժեղ հարվածից ստացած վնասվածքներից։

Հիշեցնենք, որ Մուրմանսկի մարզում Մուրմանսկ - Սանկտ Պետերբուրգ թիվ 11 մարդատար գնացքը (326 ուղեւոր) բախվել է բեռնատար գնացքին։ Մարդատար և բեռնատար գնացքների մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ տուժել է 14 մարդ։ Հարուցվել է քրեական գործ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել