Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում է ստորագրել Երևանում չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին։
Քաղաքապետարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի NN 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու նպատակով.
1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.
1) Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.
2) խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ