Operativ.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ՆԳ նախարարության Թբիլիսի քաղաքի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ և վրաց ոստիկանների գործընկերային հարաբերությունների խորացման կապացությամբ՝ նշելով, որ դա կնպաստի երկու իրավապահ կառույցների գործունեության արդյունավետությանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն վստահեցրեց, որ համատեղ աշխատանքը կշարունակվի:

 Վլադիմիր Գասպարյանը հավաստեց վերջին շրջանում ամուր հիմքերի վրա դրված գործընկերությունն ամրապնդելու՝ Հայաստանի ոստիկանության ղեկավարության վճռականությունը և նշեց, որ երկու իրավապահ կառույցների համապատասխան ստորաբաժանումների, պատասխանատուների ու ծառայողների ուղղակի և ամենօրյա համատեղ աշխատանքն այդ ծրագրի իրագործման լավագույն ուղին է:

Հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել