Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել