Lurer.com-ը գրում է․

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախկին նախարար, այժմ պատգամավոր Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ՔՊ-ական պատգամավորների հետ։

«Կոնտակտ ունեցանք «մեր դարավոր թշնամու» ներկայացուցիչների հետ, Չավուշօղլուն մոտեցել է ինձ, Արուսյակ Ջուլհակյանին ու Վահագն Ալեքսանյանին ու զրույց է ունեցել, մենք չենք նախաձեռնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Վա՞տ է, կարծում եմ՝ շատ լավ է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, թե Չավուշօղլուն խոսել է խաղաղության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել