Կինոյի պատմությունում շատ հետաքրքիր ու ծիծաղելի բաներ են եղել և այդ բաներին ծանոթանալիս կյանքն այլևս միապաղաղ ու ձանձրալի չի թվում:

Ամերիկյան սև-սպիտակ թրիլլերների սիրահարները գիտեն, որ նման ֆիլմերում ծխախոտներն ու ծխախոտի սուխը ահավվոր շատ են լինում: Այսպիսի ֆիլմերում ծխում են ինքնաթիռների մեջ, դատարանների դահլիճներում, հիվաննդանոցներում: Սակայն «Մալթական բազեն» աչքի է ընկնում մի առանձնակի ցինիզմով, քանի որ կինոստուդիայի ղեկավար Ջեք Ուորները փորձում էր ագելել դերասաններին ծխել նկարահանման հրապարակում, իսկ Համֆրի Բոգարտն ու Պետեր Լորրեն ցանկացել էին կատակել նրա հետ... Արդյունքում, ծխում էր ողջ նկարահանող ու նկարահանվող անձնակազմը և ֆիլմի առանցքային դրվագներում ողջ այդ խումբ ծխում էր շոգեքարշի պես:

Հետաքրիր է իմանալ, որ Մայքլ Բեյի այս կինոնկարի ու դրա գովազդի համար ծախսված գումարը հավասար է եղել այն նյութական վնասին, որ ԱՄՆ-ը կրել էր Պիրլ Հարբորի վրա 1941 թվիականին տեղի ունեցած իրական հարձակման ժամանակ: Այ եթե կարողանային 2500 ստատիստ էլ վարի տալ, ապա նմանությունները մեկին մեկ կլիներ:

Որքան էլ դա տարօրինակ թվա մարքեթինգային տեսակետից, բայյց Ամերիկայում վաղուց արդեն արմատացել է կինոհերոսների դիմակներ վաճառելու ավանդույթը և դա երբեմն սարսափելի է: Կա մի պատմություն, համաձայն որի, «Սպարտակ» ֆիլմում Ջեյմս Տիբերիոս Քիրքի, այսինքն կանադացի դերասան Ուիլյամ Շեթների դիմակը օգտագործվել է առաջին «Հելլոուինի» նկարահանումներում: Պարզապես գրիմավորողներ այն ներկել էին սպիտակ գույնով, մի քիչ աշխատել էին մազերի ու աչքերի հետ և արդյունքում ստացվել էր իդեալական մանիակ-մոլագարի դիմակ:

Ցանկացած քիչ թե շատ ադեկվատ մենեջերի տեսակետից, Ժան-Լյուկ Գոդարի պոստ-նուար սարքելու ցանկացած գործընթաց հանդիսանում է անիմաստ քաոս, որը ոչ միայն դատապարտված է ձախողման, այլև ստեղծվում է հատուկ ձախողվելու համար: Հետագայում Ժան Պոլ Բելմոնդոն ինքն էր զարմացել ֆիմլից հետո վաստակած իր հռչակից, քանզի վստահ էր, որ ֆիլմը թույլ չեն տա կինոշուկա մտնի, սակայն նրան փառք վաստակել չխագարեց անգամ այն փաստը, որ իր անունը գրված չէր տիտրերում և ոչ միայն նրա: Այս ֆրանսիական կինոնկարի թե՛ սկզբում, թե՛ վերջում, տիտրերն ի սպառ բացակայում են, եթե չհաշվենք ֆիլմի անունը:

Այս ֆիլմի մարտական տեսարաններում հիմնականում նկարահանում էին իրլանդացի կամավորների, իսկ քանի որ իռլանդացիները ինքնին բավականին կռվարար ու տաքարյուն ժողովուրդ են, ապա ընդհանուր տեսարանները, որտեղ հարյուրավոր տղամարդիկ բաց դաշտում բախվում էին իրար, հաճախակի վեր էին ածվում իսկական ծեծկռտուքների: Արդյունքում, ինչպես ականատեսներն են վկայում, տեսախցիկների առջև ծավալվող ծեծուջարդը բնավ էլ դերասանություն չէր:

Լոուրենս Արաբիացու մասին պատմող այս դասական դարձած պատմաֆիլմը աշխարհում ամենաերկարն է (227 րոպե), որտեղ չկա ոչ մի կնոջ դեր, ով խոսում է:

Սթիվեն Քինգը բավականին տարօրինակ մի բնավորություն ունի գրողի համար: Տարիների ընթացքում նրա մոտ մի սովորույթ է ձևավորվել և հիմա նա էնտուզիաստ ռեժիսորներին իր աշխատանքները էկրանավորելու իրավունքնները վաճառում է սիմվոլիկ 1 դոլար արժեքով: Ի դեպ, հենց այսպես էլ նա ծաննոթացավ ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնի հետ և վաճառեց նրան «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի էկրանավորման իրավունքը ուղիղ մեկ դոլարով: Արդյունքում, ֆիլմը շատ պասիվ նայվեց կինոթատրոններում, բայց դարձավ պատմության ամենահաջող վիդեոռելիզներից մեկը:
Շարունակելի...



