Lragir.am-ը գրում է.
Allianz ապահովագրական ընկերությունը հրապարակել է երկրների տարեկան զեկույցը մեկ շնչին բաժին ընկնող եկամտի մակարդակով: 2012 թվականի արդյունքներով, ամենաբարեկեցիկ երկիրը Շվեյցարիան է, որտեղ մեկ շնչին տարեկան բաժին է ընկնում 141.895 հազար եվրո:
Վարկանիշում 2-րդը ԱՄՆ-ն է 100.7 հազար եվրոյով, 3-րդը Ճապոնիան՝ 83.6 հազար եվրոյով: Տասնյակում են նաեւ Բելգիան (73.5 հազար), Հոլանդիան (68.7 հազար), Կանադան (66.5), Սինգապուրը (66.4), Թայվանը (65), Մեծ Բրիտանիան (58), Ավստրալիան (57.4):
11-20-րդ հորիզոնականները զբաղեցնում են Շվեդիան, Դանիան, Իսրայելը, Իտալիան, Ֆրանսիան, Ավստրիան, Գերմանիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Հարավային Կորեան:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/88604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել