Սուտ է այն միֆը, թե հղին պետք է ուտի երկու հոգու համար, հղի կինը ուտում է ինքը իր համար, վիտամիններ, կալցիումը, յոդը ընդունում է միայն իր համար, իսկ բալիկը մայրիկի օրգանիզմից վերցնում է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:
Մի՛ սպասեք, որ եթե դուք հղի եք, ապա հնդկական ֆիլմերի նման ձեր ուշքը պետք է գնա կամ սիրտը խառնի, իրականում այդ սիմպտոմները ոչ բոլորն են ունենում, ու հաստատ սիրտ խառնելու մեջ լավ բան չկա:
Մի՛ լսեք մեծ սերնդի այն մտածմունք-խորհուրդը, որ երեխայի ՈՒԶԻ (սոնոգրաֆիան) վնաս է երեխայի համար, հավատացե՛ք, այսօր բժշկությունն այնքան է զարգացել, որ սոնոգրաֆիան հնարավորություն է տալիս դեռ արգանդում հայտնաբերել շեղումներ ու կանխարգել դրանք:
Հղի կանանց, հատկապես վերջին ամիսներին, չի կարելի պառկել կամ անկողնուց վեր կենալ մեջքի վրա, պետք է պառկել կողքի, այնուհետև նոր մեջքի վրա, վեր կենալիս պետք է թեքվել կողքի, այնուհետև վեր կենալ:
Հղիներին չի կարելի ձեռքերը բարձրացնել վերև, իհարկե, դա չի նշանակում որ բոլորի մոտ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն զգուշությունը չի խանգարի:
Վերջին ամիսներին շատ մի՛ պառկեք մեջքի վրա, բալիկին դա շատ անհարմար է:
Անպայման առաջին իսկ օրվանից, պետք է խոսել երեխայի հետ, երգել նրա համար, հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում համար դեռ փորիկում մայրիկները օրորոցային են երգել, IQ-ն շատ բարձր է լինում, հայրիկը նույնպես չպետք է անմասն մնա այդ գործընթացից, նա նույնպես պետք է խոսի երեխայի հետ:
Հղիության ժամանակ ձեզ ծանոթ և անծանոթ բոլոր մարդիկ խորհուրդներ են տալու, դուք մի՛ նյարդայնացեք դրանից, բոլորը պարզապես ցանկանում են օգնել ձեզ, բոլորին լսեք, սակայն մաղեք անիմաստ խորհուրդները և ընդունեք միայն այն, ինչ ձեզ իրականում պետք է:
Աշխատե՛ք շրջապատել ձեզ դրականով, դրական մարդկանցով, լսե՛ք լավ երաժշտություն, նայե՛ք լավ ու բարի ֆիլմեր, մուլտֆիլմեր, մի՛ նյարդայնացեք, հավատացե՛ք՝ ձեր բալիկն ամեն ինչ զգում է:
Մի՛ հավատացեք ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆԸ. հղիները շատ զգայուն են ու հատկապես այդ շրջանում սկսում են հավատալ ամեն ինչին. կառավարե՛ք ձեր զգացումները ու ոչ մի բանի մի՛ հավատացեք:
Շարունակությունն՝ ԱՅՏՍԵՂ



