Էլեկտրոնային փոստը, վայր ընկնող կատուների մասին տեսանյութեր, թեթևամիտ, մակերեսային տեղեկատվությամբ լի կայքեր և այլն: Իհարկե չենք կարող մերժել, որ համացանցը մեզ նաև բավականին օգտակար ու զիլ հնարավորություններ է ընձեռում, սակայն այդ ամբողջ զիլ հնարավորությունները տրվում են մեր մտքի ու մտածողության ու սոցիալական շփման կործանման որոշակի գնով: Այո, ամբողջ հրաշալի հնարավորությունների հետ մեկ տեղ համացանցը մեզ ավելի դժբախտ է դարձնում, ավելի նկյարդային, բարկացած ու մեռած:
10.Facebook-ը մեզ ավելի դժբախտ է դարձնում

Facebook սոցյալական ցանցը վիրտուալ հարթակ է, որտեղ մենք բոլորս գրանցվել ու դժվարանում ենք դուրս գալ այդտեղից: Ըստ գիտական հետազոտության, այն մեզ բառացիորեն դժբախտ է դրաձնում: Ամերիկյան ու բելգիական համատեղ անցկացրած երկշաբաթյա հետազոտությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օգտագործել են Facebook-ը կյանքից անբավարարված հոգևիճակ են ունեցել թե՛ երկշաբաթյա հետազոտության ավարտին, և թե՛ յուրաքանչյուր օր անհատական սոցցանց մտնելուց հետո: Իսկ գերմանացիների կողմից անցկացված առանձին հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ երիտասարդների մոտ սոցցանց մտնելիս առաջին զգացումը, որ արթնանում է` նախանձն է: Ըստ հետազոտության մեզնից շատերը մեր ձեռքբերումներն ու սեփական երջանկությունը չափազանցրած են ներկայացնում facebook-յան անձնական էջերում: Բայց ինչ-որ կերպ մոռանում ենք, որ մյուսնները նույնպես այդպես են վարվում: Այսպիսով, հաճախ օգտատերերը տեսնելով իրենց ընկերների ուրախ նկարները` սկսում են իրենց կյանքից դժգոհել իսկ ընկերների հանդպ նախանձ զգալ:
9.Էլեկտրոնային փոստը կախվածություն է առաջացնում:

Էլեկտրոնային փոստը համացանցի կողմից առաջարկվող ամենաօգտակար ծառայություններից մեկն է: Այն հրաշալի միջոց է թե՛ ժամանակը խնայելու և անհրաժեշտ նամակները արագ աշխարհի ցանկացած անկյուն ուղարկելու համար, թե՛ խնայելու նաև թուղթն ու հետևաբար բնությունը` ծառերը, որից ստացվում է թուղթը: Սակայն ամբողջ իր օգտակարության հետ մեկ տեղ, այն կախվածություն է առաջացնում: Երբ նամակներ եք ուղարկում անհամբերությամբ սպասում ենք մինչև մեր նամակի պատասխանը ստանալը, այնուհետև նորից պատասխանում ու գրում ու նորից սպասում` կախվածություն ձեռք բերելով էլեկտրոնային փոստից:
8.Twitter-ի հետևանքով ձեռք բերած կատաղության զգացումը

Հիշո՞ւմ եք վերջին գրառումը Twitter-ում, որը ձեզ վրա իսկապես տպավորությու է թողել: Ամենայն հավանականությամ այն ձեզ ավելի շատ բարկացրել է. միգուցե ինչ-որ գրառում եք կարդացել կառավարության կողմից կամ քաղաքական թեմայով կամ էլ մեկ այլ թեմա և այլն: Ըստ հետազոտության, սոցիալական ցանցերը հիմնականում գործում են ու գոյություն ունեն հենց այս բարկացած ու բացասկան էներգիայի հաշվին:
Չինացի հետազոտողները մոտ 70 միլիոն գրառումներ են ուսումնասիրել Sina Weibo (Twitter-ի չինական տարբերակը) կայքից, տեսնելու համար, թե ինչպսին են այն էմոցիաները, որոնք ամբողջ կայքում տարածվում են օգտատերերի կողմից: Ինչպես պարզ է դարձել բարկացած տոնով կամ այդպիսի ենթատեքստ ունեցող գրառումներն ավելի հաճախ են վերահրապարակվում (retweet) քան օրինակ ուրախ, տխուր կամ էլ զզվանք արտահայտող գրառումները: Սա իհարկե կոնկրետ չինական սոցցանցում անցկացված հետազոտության արդյունքն էր, սակայն նույն կերպ այժմ կարող եք ուղղակի ուշադիր լինել, թե ինչ է կատարվում այլ սոցցանցերում: Ստացվում է, որ սոցցանցերում մենք ավելի շատ ենք բացասական էներգիա ստանում մեր ու այլ մարդկանց բարկացած գրառումներից ու նաև տարածում դա:
7. Facebook-ը մարդկանց ռասիստ է դարձնում

Թերևս նկատած կլիտեք, որ համացանցը ռասիզմի տարածման հարթակ է դարձել այսօր: Եթե դեռև չեք նկատել ուղղակի այցելեք YouTube ու ստուգեք տեսանյութերի տակ արված մեկնաբանությունները: Շատերը կարծում են, թե այդ մարդիկ ուղղակի անտակտ մարդիկ են, ովքեր իրենց պահելու ձև չգիտեն և բոլոր ադեկվատ մարդիկ ուղղակի կարհամարհեն այս գրառումները, սակայն ցավոք սա այնքան էլ իրականությանը չի համապատասխանում:
Վերջերս անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցցանցերում, ավելի շատ են հակված ռասիստական նախապաշարմունքներ ձեռք բերելուն: Հետազոտողները Ջեք Բրաուն անունով սպիտակամորթ տղամարդու կեղծ հաշիվ են գրանցել Facebook-ում ու հետազոտության մասնակիցներին հարցրել, թե ինչքանով կգնահատեն նրանք այդ մարդու սոցցանցում արած գրառումները: Այդ գրառումներից մեկում ասվում էր, թե սպիտակամորթները ավելի բարձր են, քան սևամորթները, մյուսը` որ սպիտակամորթները հաճախ են հասարակության մեջ զոհի կարգավիճակում հայտվում, իսկ վերջինում «Ջեքը» գրում էր տարբեր հակասևամորթական նախատրամադրվածություննր ունեցող մտքեր: Facebook-ի մյուս օգտատերերը սկսել են դրական վերաբերվել ու աջակցություն ցույց տալ հատկապես գրառումներից առաջինին, որում նշվում էր սպիտակամորթների սևամորթներից առավելության մասին:
6. Համացանցը բթացնում է ձեր ուղեղը

2009թ.ին «Science» (Գիտություն) պարբերականը հրապարակել է մի հետազոտություն որում ներկայացվում էր նոր լրատվամիջոցի ազդեցությունը մեր մտածողության կարողությունների վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ չնայած համացանցը զարգացնում է մեր «տեսողական գրագիտության կարողությունները, սակայն միաժամանակ այն բացասական ազդեցություն է ունենում արբեր այլ գործոնների վրա, ինչպես օրինակ` քննադատատական մտածողության, ինդուկտիվ խնդիրների հաղթահարման կարողության, երևակայության ու բառապաշարի: Այլ կերպ ասած հնարավոր է, որ տարբեր առումներով մենք օգուտ ենք քաղում համացանցից, սակայն բազմաթիվ այլ առումներով մենք բթանում ենք դրա հետևանքով: Եվ համաձայնեք, որ այն մեզ վնասում է շատ ավելի կարևոր առումներում քան օգուտ տալիս:
5. Ուղղակի ազդեցությունը մեր գլխուղեղին

Անառարկելի է, որ համացանցը փոխում է մեր մտածելակերպը և նույնիսկ ազդում մեր արարքների վրա: Սակայն կարող է արդյոք այն ուղղակի ազդեցություն ունենալ մեր ուղեղներ վրա: Ինչպես ցույց են տվել 2011թ.ին անցկացված հետազոտությունները` այո: Սքանավորելով ու ուսումնասիրելով Լոնդոնի 125 ուսանողների գլխուղեղները, գիտնականները նկատել են Facebook-ում նրանց ընկերների ու նրանց ուղեղներում գորշ զանգվածի թվի համապատասխանությունը: Քանի որ ուղեղի այդ հատվածները պատասխանատու են հիշողության, սոցիալական փոխարաբերությունների և հնարավոր աուտիզմ հիվանդության համար, հետևաբար այդ մասերի վրա կատարված յուրաքանչյուր փոփոխություն շատ կարևոր է:
Այժմ գիտնականները վստահորեն դեռևս համոզված չեն, որ ուղեղում կատարված այս փոփոխությունները սոցցանցերի ազդեցության հետևանքով են տեղի ունեցել, այնուամենայնիվ կարող ենք համոզված ասել, որ այն իսկապես մեծ ազդեցություն է թողնում մարդկանց պահելաձևի ու մտածողության վրա: Ո՞վ գիտի, էլ ինչ հետևանքներ է այն ունենում մեզ վրա:
4. Համացանցը հնարավորություն է ընձեռում տարբեր ընկերություններին ու կազմակերպություններին ազդեցություն ունենալ մեր վրա:

Ծխախոտի ընկերություններից մինչև քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ օգտագործում են համացանցը, որպեսզի ազդեցություն ունենան մեզ վրա: Նրանք կարող են նույնիսկ կեղծ հաշիվներ բացել սոցցանցրում ու մեկնաբանություններ թողնել, տարբեր գրառումներ անել ու տարածել իրենց մասին տեղեկատվությունը` դրանով ցույց տալով, թե որքան հայտնի է տվյալ կազմակերպությունը, կամ կեղծ հաշիվներից գրառումներ անելայն մասին, որ օրինակ` այսինչ կամ այնինչ թեկնածուն պետք է ընտրվի և այլն:
Կանադացիների կողմից անցկացված մի հետազոտություն 278 ուսանողների առաջարկել է պատասխանել կլիմայական փոփոխություննեւրի մասին մի հարցաշարի: Այնուհետև նրանց ուսումնասիրելու համար տրվել է կամ կլիմայի մասին իրական գիտական էջ կամ էլ ապատեղեկատվություն պարունակող էջ: Հետազոտությունը պարզել է, որ ուսանողները, որոնք այցելել են կեղծ էջեր ու կարդացել կեղծ մեկնաբանությունները, սկսել են ավելի կասկածամիտ վերաբերել իրենց նախապես իմացած գիտելիքներին, ապատեղեկատվություն ընթերցելուց հետո, նույնիսկ այն դեպքում երբ նրանք վստահ չէին որ այդ կայքերը հավաստի տեղեկատվություն պարունակող կայքեր են: Սա իսկապես անհանգստացնող է քանի որ ստացվում է, որ ուսանողների վրա ավելի շատ ազդեցություն էին թողել հենց ապատեղեկատվություն պարունակող կայքի հոդվածները: Բազմաթիվ կազմակերպություններ են այսօր օգտագործում այսպիսի կայքերը, մարդկանց վրա որոշակի ազդեցություն թողնելու և ունենալու համար:
3. Ծայրահեղականության տարածման հարթակ

Սոցիալական ցանցերը ծայրահեղականներին արդյունավետությամբ ու հեշտ հավաքագրելու հրաշալի միջոց է: 2012թ.ին BBC լրատվականը հետազոտել էր Ալ Քաիդա խմբավորման Twiter-յան ռազմավարությունը և բացահայտել ահաբեկչական այս խմբավորման ներկայությունը սոցցանցում, որը իրականում ընդլայնվում էր ժամանակի ընթացքում: Փնտրվող ահաբեկիչների անուններով հաշիվներ բացելով` նրանք ավելի շատ մարդկանց վրա էին կարողանում ազդեցություն թողնել և նույնիսկ կարողանում էին հավաքագրել նոր էքստրիմիստների: Սակայն միայն իսլամական ծայրահեղականները չէ, որ կարողանում են օգուտ քաղել համացանցից: Ըստ հետազոտության Twiter սոցցանցը 30 տոկոսով նպաստել է ատելության ու ահաբեկության աճին, որն իհարկե անհանգստացնող փաստ է:
2.Այն ավելի շատ կախվածությւն է առաջացնում քան թմրանյութերը

Գոյություն ունի «Ինտերնետի օգտագործման անբավարարություն» հիվանդություն, որը չնայած դեռևս պաշտոնապես մտավոր խանգարման հիվանդություն չի ընդունվել, սակայն սրանով տառապող մարդիկ պնդում են, որ կախվածությունն ունեն համացանցից: Թվում է, թե սա շատ լավ արդարացում է 14-ամյա դեռահասի համար, ում մայրը հարցնում է, թե ինչու է ամբողջ օրն անցկացնրել առցանց: Սակայն ինչպես ցույց են տվել հետազոտությունները, իրականում գոյություն ունի նման կախվածություն: Համացանցային կախվածությամբ տառապող մարդիկ հոգեկան ծանր ապրումներ են ունենում, երբ չեն կարողանում առցանց լինել իսկ ովքեր օգտվում են համացանցից նրանց գլխուղեղը նույն ձևով է արձագանքում, ինչես որ թմրանյութեր օգտագործելիս: Այո, ստացվում է, որ ամեն օր համացանցից օգտվելը նույն ազդեցությունն է թողնում, ինչ թմրանյութ ներարկելը:
1.Սոցցանցերը կարող են ոչնչացնել կարեկցանքի զգացումը

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ այսօրվա երիտասարդությունը ավելի անտարբեր է մյուսների նկատմամբ, քան 30 տարի առաջ ապրող երիտասարդությունը: Այն ժամանակ երիտասարդությունը 40 տոկոսով ավելի կարեկցող էր, քան այսօրվա երիտասարդությունը: Այսօր երիտասարդությունը ավելի քիչ է հետաքրքրվում այլ մարդկանց խնդիրներով, ավելի քիչ կարեկցանքի զգացում ապրում, ավելի դժվարությամբ հանդուրժում այլ մարդկանց կարծիքներն ու մտքերը, քան նախկինում: Սրա պատճառը շատերը կապում են սոցցանցերի առկայության հետ:
Տեսե՛ք, մենք բոլորս էլ տեսանյութեր ենք դիտել, որտեղ մարդիկ վայր են ընկնում, վնասվում կամ նրանց վնասում են ու այդ տեսանյութերը վերահրապարակելուց առաջ, դրանք դիտելով, մի լավ ծիծաղել ենք այդ մարդկանց վրա: Կամ էլ օրինակ` որոշ մարդկանց անհաջող լուսանկարների վրա ենք ծիծաղել: Կարծում եք սա կարեկցական վերաբերմո՞ւնք է մեր բոլորի կողմից:
Թվում է, թե համացանցն ու սոցցանցերը մեզ ազատ արտահայտվելու հնարավորություն են ընձեռում ու տեղեկատվություն ստանալու հրաշալի միջոց հանդիսանում, այնուամենայնիվ մի պահ մտածեք, թե ինչպես է այն իրականում կործանում մեզ բոլորիս: Երբեք մի՛ կորցրեք չափի զգացումն ու քննադատական մտածողությունը: Ամեն դեպքում յուրաքանչյուրս ազատ ենք մեր ընտրության մեջ. եկեք չդառնանք համացանցի ստրուկը մեր ընտրությամբ:



