Դեկտեմբերի 13-14-ի գիշերը երկնքում տեղի կունենա տարվա ամենառատ ասուպային հոսքերից մեկը՝ Գեմինիդների ասուպային հոսքը։ Հայտնում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունը։

Այս յուրահատուկ աստղագիտական երևույթը հասնելու է իր առավելագույն ակտիվությանը դեկտեմբերի 13-14-ի գիշերը՝ ապահովելով մեկ ժամում ավելի քան 100 ասուպի տեսանելիություն՝ կատարյալ մութ երկնքի պայմաններում։

Ասուպային հոսքերը առաջանում են այն ժամանակ, երբ Երկիրը, իր տարեկան պտույտի ընթացքում, անցնում է երկնաքարերի կույտերի միջով։ Երկնաքարերը մթնոլորտում այրվում են՝ թողնելով պայծառ հետքեր, որոնք հաճախ անվանում են «ընկնող աստղեր»։ Գեմինիդների հոսքը, որը դիտվում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 24-ը, այս տարի հատկապես ակտիվ է։

Գեմինիդների ասուպային հոսքը հայտնի է իր պայծառությամբ և ինտենսիվությամբ։ Դրա ռադիանտը՝ ասուպային հոսքի կենտրոնը, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ, ինչից էլ ստացել է իր անվանումը։ Այս հոսքի ասուպները ոչ թե գիսավորի, այլ Փաետոն 3200 աստղակերպի թողած երկնաքարերն են, ինչը նրանց դարձնում է ավելի կարծր և պայծառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել