Lurer.com-ը գրում է․

Թաիլանդի ոստիկանությունը բերման է ենթարկել մի մուրացկան կնոջ, որը պարզվել է՝ իրականում հարուստ է։ Այս մասին գրում է Bangkok Post-ը։

Ոստիկանությունը ժամանել է Բանգկոկի փողոցներից մեկն այն բանից հետո, երբ ստացել են բազմաթիվ բողոքներ մեծ թվով անօթևանների և մուրացկանների վերաբերյալ: Իրավապահները ձերբակալել են 12 մարդու, որոնց թվում եղել է մի մուրացկան կին, ում մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 311 հազար բատ կանխիկ գումար։ Բացի այդ, նրա բանկային հաշվին մեկ միլիոն բատ խնայողություններ են հայտնաբերվել։

Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է, որ այդքան գումար է կուտակել քաղաքի փողոցներում մուրացկանությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել