Lragir.am-ը գրում է.
Չինական պետական Xinjiang Production and Construction ընկերությունը Ուկրաինայում 50 տարով 3 միլիոն հեկտար գյուղատնտեսական հողեր է վարձակալել, տեղեկացնում է Russia Today-ը:
Մոտ ժամանակներս չինական ֆերմաները կհայտնվեն Դնեպրոպետրովսկի եւ Խերսոնի շրջաններում, ինչպես նաեւ Ղրիմում: Առաջին 100 հազար հեկտարը վարձակալության է տվել ուկրաինական KSG Agro ագրոհոլդինգը: Նախնական ներդրումների ծավալը 2.6 միլիարդ դոլար է լինելու:
South China Morning Post թերթի տվյալներով, մի քանի տարուց Ուկրաինան կարող է դառնալ Չինաստանի համար սննդամթերքի խոշորագույն արտասահմանյան արտադրողը: 2009 թվականին Չինաստանն այլ երկրներում գտնվող մոտ 2 միլիոն հեկտար հող է վարձակալել գյուղմթերքներ աճեցնելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/88597
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել