Ուկրաինան ոչ մի հիմք չի տեսնում ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի գոտուց դուրս գալու համարPanorama.am-ը գրում է.

Ուկրաինայի արտգործնախարարությունը ոչ մի հիմք չի տեսնում ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի և ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտին վերացնելու համար: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ուկրաինաի ԱԳՆ արտաքին քաղաքականության տեղեկատվական վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Ըստ աղբյուրի` երկուշաբթի օրը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ երբ Ուկրաինան ստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, կկորցնի Ռուսաստանի հետ գործող առևտրային առավելությունները, և հնարավոր են նաև սահմանափակումներ:

Պերեբիյինիսը պարզաբանել է, որ առավելություններ ասելով, Մեդվեդևը նկատի է ունեցել ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որը որևէ հիմք չկա վերացնելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել