1in.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցը ստեղծում է տեխնոլոգիա, որը թույլ կտա կանխորոշել սեփական օգտատերերի վարքը՝ հայտնում է Technology Review-ն: Նոր տեխնոլոգիայի մասին հիշատակել է տեխնոլոգիաների հարցերով Facebook-ի ղեկավար Մայք Շրեպֆերը՝ նշելով, որ նախագիծը գաղտնի է, այդ իսկ պատճառով մանրամասներ չեն ներկայացվում:
Նոր մշակումը հիմնված կլինի տվյալների ուսումնասիրման մեքենայի վրա, որում կկիրառվի արհեստական նեյրոնային ցանց: Ներկայում մեքենան կարողանում է լուսանկարներում ճանաչել մարդկանց դեմքերը:
Նոր տեխնոլոգիան կօգնի նոր գործառույթների մշակմանն ու գովազդի թիրախավորմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_technology_216892.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել