Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։30-ի դրությամբ, Սիսիանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Այս մասին հայնտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Ախուրյանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել