Aysor.am-ը գրում է.

Հատուկջոկատային Դեյնի Նայթինգեյլը, ով պատմել էր, որ արքայադուստր Դիանան սպանվել է անվտանգության աշխատակիցների հատուկ գործողությունների արդյունքում, օրերս անհետացել է: Նա պետք է այս գործով ցուցմունք տար, բայց անսպասելի լքել է Մեծ Բրիտանիան: 

Հիշեցնենք, որ արքայադստեր կանխամտածված սպանության մասին հայտնի էր դարձել հատուկ ջոկատայիններից մեկի դատավարության ժամանակ: Դատական նիստերի դահլիճում ընթերցվել էր նամակ, որտեղ ասվում էր, որ դիպուկահարներից մեկը կնոջ հետ զրույցում պատմել է, որ մասնակցելու է արքայադստեր սպանությանը: Դատարանը պետք է հարցաքններ Նայթինգեյլին, որպեսզի պարզեր, արժի նորից վերսկսել արքայադուստր Դիանայի մահվան հետաքննությունը:

Նախորդող հրապարակում՝ Արքայադուստր Դիանայի մահվան նոր վարկած է շրջանառվում  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել