Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Այս մասին Tert.am-ին ասացին «Շիրակ ավիա»-ից:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում, այս պահին տեղի է ունենում ուղևորների փոխադրում: Թռիչքն անպայման կիրականացվի, բայց կոնկրետ ժամ չենք կարող նշել»,- փոխանցեցին «Շիրակ ավիա»-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը մոտ 2 ժամ է՝ պտտվում է ՀՀ տարածքում, ինքնաթիռում 117 ուղևոր կա:

Խնդիրը կապված է եղել փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել