Emedia.am-ը գրում է.
Մոսկվայի Սպարտակի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական:
Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողները կմասնակեն 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Բուլղարիայի եւ Իտալիայի թիմերի հետ հանդիպումներին: Այդ մասին հաղորդում է «Սպարտակի» պաշտոնական կայքը: Ըտրական B խմբում 8 խաղից հետո մեր հավաքականը 9 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը Չեխերի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը: Եվրոպայի փոխչեմպիոններն ունեն 20 միավոր, բուլղարացիները 13 միավորով երկրորդն են: Մրցաշարային աղյուսակը եզրափակող Մալթան` 3 միավոր: Բուլղարիայի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին Երեւանում, իսկ իտալացիների հետ խաղը` հոկտեմբերի 15-ին Նեապոլում: Խմբում 2-րդ տեղը զբաղեցնելու հույսը պահպանելու համար հարկավոր է առնվազն 2 խաղերն էլ հաղթել և անկնկալել մրցակիցների սայթաքումներին: