Emedia.am-ը գրում է.

Իսպանական El Periódico թերթի հատուկ թղթակից Մարկ Մարհինեդասը սիրիացի զինյալների կողմից գերի է վերցվել: Ինչպես հայտնում է պարբերականը, նրան առևանգել են սեպտեմբերի 4-ին:

Պարբերականի փոխանցմամբ՝ լրագրողին գերի են վերցրել սեպտեմբերի 4-ին Համա քաղաքի մոտ, երբ նա ընթանալիս է եղել մեքենայով: Այդ ժամանակ Մարհինեդասը վերջին անգամ կապի մեջ է մտել խմբագրության հետ: 

Թղթակիցը Սիրիայի տարածք է մտել Թուրքիայի տարածքով սեպտեմբերի 1-ին: Նա արդեն 3րդ անգամ էր ժամանում Սիրիա է: Նա պատրաստվել էր լուսաբանել ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռմբակոծության հետևանքները:

Զինյալ խմբավորումներից և ոչ մեկն իր վրա չի վերցրել լրագրողի առևանգման պատասխանատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել