Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Ադրբեջանի նախագահը չի ցանկանում կնքել խաղաղության պայմանագիր, որովհետև հայատյացությունը և Հայաստանի դեմ պայքարը նրա համար ունի ներքաղաքական կենսական նշանակություն։
 
Ավելին, Ադրբեջանը շարունակում է մեծ տեմպերով զինել բանակը, որևէ փաստաթուղթ չի ցանկանում ստորագրել ՀՀ-ի հետ և ընթացս բանակցային գործընթացի այնպիսի նախապայմաններ է առաջ քաշում, որոնք ակնհայտորեն անհնարին է բավարարել։ Օրինակ՝ նոր Սահմանադրություն ընդունելու պահանջը։
 
Ալիևը խաղաղության ծրագիր չունի։ Նա ցանկանում է մեզ ջախջախել, նվաստացնել, ունեզրկել՝ դառձնելով հաշմանդամ պետություն։ Ինչ վերաբերում է Փաշինյանին. նրա նպատակը մեկն է՝ մինչև 2026թ. ընտրությունները ունենալ ստորագրված փաստաթուղթ, որը կկոչվի «խաղաղության պայմանագիր»»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել